• 02/02/2023

ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվելի Ռուսաստանի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումը

ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվելի Ռուսաստանի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումը

Փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հեռանկարը, Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Interfax-ը։

«Որոշ մարդիկ սառեցված ակտիվները գնահատում են 300 միլիարդ դոլար: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք օգտագործել որպես Ուկրաինայի վերականգնման մաս», – ասել է աղբյուրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ անանունության պայմանով նրանց ծանոթացնելով փետրվարի 3-ին կայանալիք երկկողմ գագաթնաժողովի օրակարգին:

Նա ասել է, որ Ուկրաինայի վերականգնումը գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներից է, որը, նախնական հայտարարությամբ, կանցկացվի Կիևում։