• 02/02/2023

Ռուսական «տանկային կործանիչ» ռոբոտները ժամանել են ճակատ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական «տանկային կործանիչ» ռոբոտները ժամանել են ճակատ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռոսկոսմոսի նախկին գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ ռազմաճակատ են ժամանում «տանկային կործանիչ» ռոբոտներ։

«Առաջին չորս Marker ռոբոտները ժամանեցին տարածաշրջան` ըստ ժամանակացույցի:

Մենք սկսում ենք վերբեռնել թիրախների պատկերները, մշակել մարտական ​​ալգորիթմներ՝ որպես մարտական ​​ռոբոտների խմբի մաս և տեղադրել հզոր հակատանկային զենքեր»,- ասել է Ռոգոզինը։

Սա եզակի ռազմական տեխնոլոգիա է: Այս ինքնավար սարքերն ի զորու են հայտնաբերել հանձնարարված տիպի տանկերը, մանեւրելով դուրս գալ կրակային դիրքեր եւ խոցել դրանք: Սակայն այս տեխնոլոգիան իրական մարտական պայմաններում դեռ մեծ պրակտիկա չունի, եւ հետաքրքիր կլինի դրանց աշխատանքը տեսնել: Հասկանալի է, որ դրանք առաջին հերթին Ուկրաինայում անցնելու են մարտական փորձարկումներ, որից հետո, երբ նաեւ թերեւթյունները կշտկվեն այս զինատեսակը շատ ավելի մասշտաբային կիրառում կստանա: