• 02/02/2023

2023թ.-ին էապես կաճեն բոլոր տեսակի զենքերի և տեխնիկայի մատակարարումները. Մեդվեդև (ֆոտո)

2023թ.-ին էապես կաճեն բոլոր տեսակի զենքերի և տեխնիկայի մատակարարումները. Մեդվեդև (ֆոտո)

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում ասել է, որ 2023 թվականին բոլոր տեսակի զենքի և տեխնիկայի մատակարարումը էապես կավելանա` «թշնամուն հաղթելու համար»։

«Բոլոր տեսակի սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումները զգալիորեն կաճեն 2023 թվականին։ Դա թույլ կտա ուկրաինացի նեոնացիստների իշխանություններին, որոնց իրենց զենքերով կերակրել են արևմտյան տարբեր սրիկաներ, ջախջախիչ պարտության մատնել»,- գրել է Մեդվեդևը։

Նա նաև նշել է, որ ռուսական զորքերը պարբերաբար և ամբողջությամբ ստանում են տարբեր տեսակի հրթիռներ։