• 02/02/2023

Հյուսիսային Կորեան զինվորականներ կուղարկի Դոնբաս

Հյուսիսային Կորեան զինվորականներ կուղարկի Դոնբաս

Հարավկորեական Daily NK հրատարակությունը, որը մասնագիտացած է ԿԺԴՀ-ում տեղի ունեցող լուրերի վրա, պնդում է, որ Փհենյանը պատրաստվում է ոստիկաններ և զինվորականներ ուղարկել Դոնբաս։

Հյուսիսային Կորեայից ժամանած անձնակազմը պետք է վերականգնողական աշխատանքներ կատարի՝ վերանորոգելով ուկրաինական հրետակոծությունից ավերված շենքերն ու ճանապարհները։

Հրապարակման հեղինակի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախապես հրաման էին տվել հավաքագրումն ավարտել մինչև հունվարի վերջ, իսկ անձնակազմի գործուղումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին։

Ասել, թե հյուսիսկորեական լրատվամիջոցը նման բան կարող է հրապարակել առանց վերին ոչ թե նույնիսկ թույլտվության, այլ` հրամանի, միամտություն կլիներ: Միամտություն կլիներ հավատալ, որ հյուսիսկորեացի լավ վարժված եւ ամեն մի հրաման ցանկացած գնով կատարելու սովոր զինվորներն հասնում են Դոնբաս, որ շենքեր վերանորոգեն:

Ի դեպ, դեռ ամիսներ առաջ էր Կիլ Չին Ինն առաջարկել` 100 հազարանոց զորախումբ ուղարկել ռազմական գոտի: