• 03/02/2023

Կիևում սպառվում են կործանիչները, դրանց պահեստամասերը և օդաչուները. Financial Times

Կիևում սպառվում են կործանիչները, դրանց պահեստամասերը և օդաչուները. Financial Times

Կիևում սպառվում են կործանիչները, դրանց պահեստամասերը և օդաչուները։

Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ուկրաինացի զինվորական օդաչուն՝ «Կիևի Գուստ» նշանով։ Օդաչուն ընդգծել է, որ Կիևին անհրաժեշտ են ամերիկյան F-16 կործանիչներ։

«Մեր ավիացիայի հետ կապված իրավիճակը օրեցօր վատանում է»,- ասել է ուկրաինացի օդաչուն։

Ուկրաինան մարտերում կորցնում է իր լավագույն օդաչուներին, գրում է թերթը։

«Եթե սպասենք ևս վեց ամիս, ապա կհասնենք նրան, որ կունենանք միայն պահեստազորի պապիկներ, այլ ոչ թե լավ գիտելիքներով, լավ պատրաստվածությամբ երիտասարդ օդաչուներ»,- հավելում է օդաչուն։