• 03/02/2023

ԱՄՆ-ի երկնքում չինական լրտեսական օդապարիկ է նկատվել (տեսանյութ)

ԱՄՆ-ի երկնքում չինական լրտեսական օդապարիկ է նկատվել (տեսանյութ)

ԱՄՆ զինվորականները հինգշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, չինական հետախուզական օդապարիկ են նկատել Միացյալ Նահանգների հյուսիսում, հայտարարել է Պենտագոնը։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ սարքը տեսել են նախորդ օրը՝ փետրվարի 1-ին, ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում գտնվող Մոնտանա նահանգի վրա։

Զեկույցում նշվում է, որ օդապարիկը դեռ գտնվում է ԱՄՆ-ի վրա, նրա թռիչքի ուղին ուշադրությամբ վերահսկվում է։ ԱՄՆ զինվորականները մտածում են այն վնասազերծելու մասին, սակայն որոշել են դա չանել՝ բեկորներ ընկնելու վտանգի պատճառով:

Օդապարիկի հայտնաբերումից հետո ԱՄՆ իշխանությունները անհապաղ միջոցներ են ձեռնարկել գաղտնի տեղեկատվության արտահոսքը կանխելու համար, ասել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը։ Նրա խոսքով՝ գերատեսչությունը վստահ է, որ օդապարիկը ժամանել է Չինաստանից։ Նմանատիպ միջադեպեր եղել են նախկինում, սակայն այս անգամ օդապարիկը սովորականից ավելի երկար է մնացել ԱՄՆ տարածքի վրա։

Ռայդերի խոսքով՝ օդապարիկը ռազմական վտանգ չի ներկայացնում գետնի վրա գտնվող մարդկանց համար, և մեծ բարձրության պատճառով՝ այն անվտանգ է նաև ինքնաթիռների համար։ Միջադեպի կապակցությամբ ԱՄՆ-ն կապ է հաստատել Պեկինի հետ։