• 03/02/2023

Բլինկենը չեղարկելու է Պեկին պլանավորված այցը

Բլինկենը չեղարկելու է Պեկին պլանավորված այցը

Պենտագոնն այսօր տեղեկացրեց, թե ԱՄՆ զինվորականները չինական հետախուզական օդապարիկ են նկատել Միացյալ Նահանգների երկնքում։ Ու այն տպավորությունն է, որ այս միջադեպը շատ լուրջ հետեւանքներ է ունենալու:

Այսպես, Պետդեպարտամենտը շտապեց հայտարարել, որ ԱՄՆ օդային տարածքում չինական օդապարիկի առկայությունը ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում է և անընդունելի։

Միաժամանակ ABC News-ը տեղեկացրեց, որ Բլինկենը հետաձգելու է Պեկին պլանավորված այցը չինական օդապարիկի պատմության պատճառով:

Այսդ այցի ժամանակ, ըստ նախնական տեղեկության, Բլինկեը փորձելու էր փարատել Պեկինի այն մտահոգությունենրը, որ ԱՄՆ-ն ակտիվորեն պատերչազմի է պատչաստվում Չինաստանի հետ: Չինաստանից եկած որոշ ակնարկներ հուշում էին, որ Պեկինն այդ հարցում վստահ է, եւ Բլինկենը չի կարող բան փոխել: Ու, թերեւս, հասկանալով այցի անիմաստ լինելը, Բլիննենը պատրվակ գտավ, որ այցը չեղարկի: Պատրված այն իմաստով, որ նախկինում էլ ԱՄՆ-ի երկնքում չինական նման պդապարիկներ նկատվել են, փաստը ֆիքսվել է, սակայն նման նյարդային ռեակցիա չի եղել: Իսկ ահա հիմա  իսկական հիստերիա է, Պետքարտուղարի այց է չեղարկվում: Դա  մեկ բան է հուշում` Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն իրոք կամաց-կամաց  մոտենում են անվերադառնալիության կետին: