• 04/02/2023

Ռուսական բանակը հարձակվում է ողջ ռազմաճակատով. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը հարձակվում է ողջ ռազմաճակատով. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը առաջ է հարձակվում է Լիմանսկի, Արտյոմովսկի, Ավդեևսկի և Նովոպավլովսկի ուղղություններով, տեղեկացնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:▪️Նովոպավլովսկի (Ուգլեդարսկի) ուղղությամբ ռուսական բանակը բնակավայրի տարածքներում օգտագործում է տանկեր, ականանետեր և հրետանի։ Նեսկուչնոե, Բոգոյավլենկա և Ուգլեդար:

– Կուպյանսկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ հակառակորդը Ուկրաինայի զինված ուժերի դեմ տանկեր, ականանետեր և հրետանի է կիրառում Զապադնոյե, Գոլուբովկա, Կուպյանսկ, Խարկովի մարզի Կիսլովկա և Ստելմախովկա բնակավայրերի տարածքներում:
– Լիմանսկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն կրակային վնաս են հասցրել Ուկրաինայի զինված ուժերին:
– Արտյոմովսկու ուղղությամբ ռուսական բանակը գնդակոծել է Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը Սպորնոյե, Վեսելոե, Բելոգորովկա, Պարսկովևկա, Արտյոմովսկ, Իվանովսկոյե և Դրուժբա բնակավայրի տարածքներում:
– Ավդիիվկա ուղղությամբ ՌԴ զինված ուժերը գրոհել են Ուկրաինայի ԶՈւ դիրքերը Տոնկոե, Վոդյանոյե, Գեորգիևկա և Մարինկա ուղղությունենրով:
– Զապորոժիեում և Խերսոնում ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի զինված ուժերի վրա ավելի քան 15 բնակավայրերի տարածքներում։ Դրանց թվում են Նովոպոլը, Վրեմևկան, Օլգովսկոեն, Մալինովկան, Գուլյայպոլսկոեն, Նովոդանիլովկան, Մալայա Տոկմաչկան, Խերսոնը, Կաչկարովկան, Կազակը եւ այլն:

Այսպիսով,  ուկրաինական ԳՇ-ն եւս հաստատում է, որ ռուսական հարձակումները ընթանում են գործնականում բոլոր ուղղությունենրով: