• 04/02/2023

«Վագների» ղեկավարը ինչու հորդորեց Զելենսկուն` շարունակել պայքարը Բախմուտի համար

«Վագների» ղեկավարը ինչու հորդորեց Զելենսկուն` շարունակել պայքարը Բախմուտի համար

Թեեւ նախօրեին հայտնի դարձավ, որ ուկրաինական ռազմական ղեկավարությունը փորձում է զորքերին հանել Արտյոմովսկից (Բախմուտ), սակայն դրան հետեւեց Զելենսկու հրապարակային հայտարարությունը`  ոչ մի նահանջ:  Դա, իհարկե, քաղաքական քայլ էր, որը բոլորն են հասկանում: Այսինքն, եթե բանակի գերագույն հրամանատար Զալուժնին, որ նաեւ Զելենսկու հիմնական քաղաքական հակառակորդն է, ելնելեվ ողջամտությունից, հանի զորքերը, Զելենսկին չի հապաղի նրան մեղադրել դավաճանության մեջ: Արդյունքում, Զալուժնին հայտնվեց լուրջ երկընտրանքի առաջ:

Եվ անմիջապես էլ այս կուլիսային խաղի մեջ մտավ Եվգենի Պրիգոժինը: Այսպես, «Վագների» ղեկավարը հանդես ելավ հրապարակային հայտարարությամբ` Զելենսկուն հորդորելով շարունակել պայքարը Բախմուտի համար: «Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, շատերը ձեզ խնդրում են զորքերը դուրս բերել Բախմուտից։ Մի արա դա, Արտեմովսկը այս պատերազմի գլխավոր իրադարձությունն է։ Մենք պետք է շարունակենք պայքարը: Վախկոտություն կցուցաբերեք։ Դուք այլևս հարգանքի չեք արժանանա: Ուկրաինացի ժողովուրդը ձեզ չի ների Արտեմովսկը մասնավոր ռազմական կառույցին հանձնելու համար: Դիմադրեք, պայքար մինչև վերջ։ Պրիգոժին»:

Խորամանք հայտարարություն է: Սրանից հետո հաստատ Բախմուտից զորքերը հանելու եւ հանձնելու դեպքում Զելենսկին աշխարհով մեկ կբախվի լրջագույն մեղադրանքների: Նախ, «ոչ մի նահանջ Բախմուտից» հայտարարությունը նա հնչեցրեց Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովում, այսինքն` դա խոստում էր Արեւմուտքին: Ու եթե դրանից հետո նա քաղաքը տա, ապա կստացվի հետեւյալը. Բախմուտում հարձակվում է միայն «Վագներ» մասնավոր ռազմական կառույցը,  եւ Զելեբսկին, օգտվելով ողջ ՆԱՏՕ-ի զինանոցից եւ բազմակողմանի այլ օգնությունից, պարտվեց: Ընդգծենք, պարտվեց, այսպես ասած, ի դեմս Արեւմուտքը եւ ընդամենը մասնավոր ռազմական կառույցին: Դե հիմա զորքերը կհանի՞: Ընդհակառակը, կան տեսանյութեր, որ նոր ստորաբաժանումներ է բերում (լուսանկարում):

Իսկ ի՞նչ կշահի այդ կոչից Պրիգոժինը, ավելի ճիշտ` Ռուսաստանը: Այս պահին ուկրաինական հրամանատարությունը դեռ հնարավորություն ունի համեմատաբար անվտանգ վերջին ճանապարհով զորքերը հեռացնել Բախմուտից: Սակայն «Վագների» ակտիվ հարձակումները շարունակվում են, եւ, ամենայն հավանականությամբ, մեկ-երկու օրից այդ վերջին ճանախարհը կհայտնվի նրանց ուղիղ նշանառության տակ: Այն է` կա հնարավորություն ուկրաինական ողջ բախմուտյան կայազորը վերցնել օղակի մեջ` դրանով թույլ չտալով այդ ուժերը տեղափոխել պաշտպանության նոր բնագիծ: Ու այդ հնարավորությունը կկորի, եթե Զալուժնին, ինչպես նախապես ծրագրում էր, շտապի ժամ առաջ զորքերը դուրս բերել: Բայց հիմա, երբ ընթանում է Զաշուժնի-Զելենսկի հիշատակված կռիվը, եւ Պրիգոժինն էլ ավելորդ «յուղ լցրեց այդ կրակի» վրա, Բախմուտի ամբողջական կայազորի շրջապատման տարբերակի հավանականությունն էապես ավելանում է: