• 04/02/2023

Չինական օդապարիկի թեման Պենտագոնին ուղղված համաշխարհային ծաղրի տեսք է ստացել (Տեսանյութ)

Չինական օդապարիկի թեման Պենտագոնին ուղղված համաշխարհային ծաղրի տեսք է ստացել (Տեսանյութ)

ԱՄՆ զինվորականներին այդպես էլ չի հաջողվում խոցել չինական հետախուզական օդապարիկը:

Մի քանի փորձ արվեց, բայց բոլորն էլ ավարտվեցին անհաջողությամբ, թեեւ օդապարիկի վրա անգամ հրթիռ արձակվեց։ Վերջին փորձից հետո մի պահ կար տպավորություն, թե օդապարիկը խոցված է: Սակայն պարզվեց, որ` ոչ:

Արդյունքում, «չինական գունդը» հսկող սարքավորումներով հանդերձ շարունակում է թռիչքը ԱՄՆ-ի վրայով, եւ այս պատմությունն արդեն ԱՄՆ բանակին ուղղված համաշխարհային ծաղրի տեսք է ստացել: Առավել եւս այդ փորձերից հետո Պենտագոնը պարզաբանեց, թե` Բայդենը համաձայնել է, որ չարժե չինական օդապարիկը խփելը, քանի որ գետնի վրա գտնվող մարդկանց համար դրանից վտանգ է սպառնում: Այդ դեպքում, ինչո՞ւ էիք օդապարիկի վրա հրթիռ արձակում: