• 05/02/2023

Սի Ցզինպինը հրամայել է բանակին պատրաստ լինել Թայվանի օպերացիային. ԱՄՆ հետախուզություն

Սի Ցզինպինը հրամայել է բանակին պատրաստ լինել Թայվանի օպերացիային. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ հետախուզությունը հայտնում է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել է բանակին պատրաստ լինել Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողություն իրականացնել։

Այս մասին հայտարարել է ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը Ջորջթաունի համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, հայտնում է Reuters-ը։

«Սա չի նշանակում, որ նա որոշել է ներխուժել, բայց դա հիշեցնում է նրա նպատակների և հավակնությունների լրջության մասին։ ԿՀՎ-ում մեր եզրակացությունն այն է, որ ես չէի թերագնահատի նախագահ Սի Ցզինպինի հավակնությունները Թայվանի նկատմամբ»,- ասել է Բերնսը: