• 05/02/2023

Բախմուտի մոտալուտ ազատագրումն անխուսափելի է. WarGonzo

Բախմուտի մոտալուտ ազատագրումն անխուսափելի է. WarGonzo

Հեղինակավոր ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի WarGonzo հեռագրային ալիքը, վկայակոչելով «Վագների» իր աղբյուրները, հայտնում է, որ վերջինիս մարտիկներն արդեն մտել են Արտեմովսկի (Բախմուտ) հյուսիսային թաղամասեր և ակտիվորեն մաքրում են դրանք։ Ռազմական թղթակիցների կարծիքով՝ քաղաքի մոտալուտ ազատագրումն անխուսափելի է, քանի որ նույնիսկ հիմա այն փաստացի կիսաշրջանի մեջ է, որը ուկրաինացի զինյալների համար նահանջից բացի այլ տարբերակ չի թողնում։

Բացի այդ, տեղեկություններ կան, որ քաղաքի հարավում գտնվող որոշ փողոցներ եւս «Վագներ» հսկողության տակ են անցել։ Միաժամանակ, Սոլեդարից լայն ճակատով «երաժիշտները» առաջ են շարժվում։