• 05/02/2023

Զելենսկու թիմի առանցքային անդամ, պաշտպանության նախարար Ռեզնիկովը քրեական մեղադրանքի շեմին է

Զելենսկու թիմի առանցքային անդամ, պաշտպանության նախարար Ռեզնիկովը քրեական մեղադրանքի շեմին է

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովը կարող է մեղադրյալ դառնալ քրեական գործով, նրան շուտով կազատեն պաշտոնից: Այս մասին հայտնել է Ռադայի նախկին պատգամավոր Կիվան։

«Ուկրաինայի պաշտպանության գողացված նախարար Ռեզնիկովը, ինչպես ինձ ասաց աղբյուրը, հրաժարականի դիմում է գրել, մոտ ապագայում նրան պետք է մեղադրանք ներկայացվի»,- նշում է նա։

Միաժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Ռեզնիկովի հրաժարականի մասին խոսք չկա, նա Զելենսկու թիմի ամենակարեւոր անդամն է։ Սակայն փաստը, որ ՊՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` փոխնախարարին մեղադրանք է ներկայացված, հուշում է, որ Զելենսկուն հազիվ թե հաջողվի պահել «իր թիմի ամենակարեւոր անդամին»: Կան նաեւ տվյալներ, որ ամերիկացիներն են պահանջում այս գործը ավարտին հասցնել, որը Զելենսկին փորձում է տանել փակուղի, հաշվի առնելով, որ դա, պետք եղած պահին, կշրջեն իր դեմ: