• 05/02/2023

Ռուսական զորքերը հզոր հարձակում են սկսել Լիմանում և մեծ ուժեր նետել Բախմուտ. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

Ռուսական զորքերը հզոր հարձակում են սկսել Լիմանում և մեծ ուժեր նետել Բախմուտ. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

Ռուսական զորքերը հզոր հարձակում են սկսել Լիմանի վրա և մեծ ուժեր նետել Բախմուտի շրջապատմանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը։

«Այս շաբաթ ռուսական օկուպացիոն զորքերն իրենց ողջ ուժերը նետեցին մեր պաշտպանությունը ճեղքելու և Բախմուտի շրջապատման համար, սկսեցին հարձակողական գործողություններ Լիմանի ուղղությամբ»,- պատմում է Մալյարը Դոնբասում տիրող իրավիճակի մասին։

Ըստ ամենայնի, սա ընդամենը արդարացում էնշված ուղղություններում ուկրաինական բանակի ձախողումների համար: Հաշվի առնելով, որ ըստ գործնականում բոլոր աղբյուրների, այդ հատվածներում ռուսական ուժերը բավականին սահմանափակ են: Այդ թվում Բախմուտի ուղղությամբ գործում է բացառապես «Վագներ» մասնավոր ռազմական կառույցը: Այսինքն, Ուկրաինային ՊՆ-ն այդպես էլ չի ուզում հաստատել, որ մի ամբողջ պետական բանակ, որն օգտվում է ողջ ՆԱՏՕ-ի օգնություից, թեկուզեւ որոշակի հատվածներում պարտվում է մասնավոր ռազմական կառույցի: