• 05/02/2023

Զելենսկու գրասենյակը կարգադրել է խուզարկել Կլիչկոյին և նրա շրջապատին

Զելենսկու գրասենյակը կարգադրել է խուզարկել Կլիչկոյին և նրա շրջապատին

Զելենսկու գրասենյակը կարգադրել է անվտանգության ուժերին խուզարկել Կլիչկոյին և նրա շրջապատին: Այս մասին պնդում են Կիևյան լրատվամիջոցները:

«Երկուշաբթի օրվանից «մասկի շոուն» նախատեսում է այցելել մայրաքաղաքի քաղաքապետին: Պատճառը. Վիտալի Կլիչկոն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ իր միջազգային կապերով, ինչպես նաև Կիևում իր ազդեցությամբ զայրացնում է նախագահի գրասենյակին։ Բացի այդ, նախագահի գրասենյակի դիրքերը մայրաքաղաքում չեն ամրապնդվում, քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Պոպկոն դեռևս գրեթե չի ազդում Կիևի գործընթացների վրա։
Զելենսկու համար վերջին կաթիլն այն էր, որ Կլիչկոն երեք տասնյակ քաղաքապետերի ոտքի կանգնեցրեց և նրանց բերեց Լվովում դատարան` Չեռնիգովի քաղաքապետ Ատրոշենկոյին աջակցելու համար:
Այդ իսկ պատճառով նախագահի աշխատակազմում կայացած քննարկման ժամանակ որոշվեց «ողջուն ուղարել» Կլիչկոյին։ Հրաման է տրվել խուզարկություններ անցկացնել ինչպես Կլիչկոյի, այնպես էլ նրա շրջապատի տներում»,- գրում է քաղաքական փորձագետ Ս.Կուշնիրը։