• 06/02/2023

Մոսկվայի բնակիչներից մեկը փորձել է դամբարանից գողանալ Լենինին

Մոսկվայի բնակիչներից մեկը փորձել է դամբարանից գողանալ Լենինին

Մոսկվայի բնակիչներից մեկը փորձել է դամբարանից գողանալ Լենինի մարմինը։

Այս մասին իրավապահներին ասել է տղամարդը, ովքեր փետրվարի 6-ի գիշերը Կարմիր հրապարակում նկատել են տարօրինակ այցելուի և տարել ոստիկանության բաժին։
Կեսգիշերին մոտ կասկածելի տղամարդը պտտվում էր դամբարանի մոտ։ Ինչ-որ պահի նա մոտեցել է դռանը և փորձել բացել այն, սակայն իրավապահների կողմից անմիջապես բերման է ենթարկվել։ Տղամարդն իրեն տարօրինակ է պահել, ինչ-որ բաներ ասել, իսկ ավելի ուշ խոստովանել է, որ ցանկացել է գողանալ Լենինի մարմինը։
Արդեն ոստիկանության բաժնում նա հաստատել է իր մտադրությունը, սակայն չի կարողացել բացատրել, թե ինչու է ցանկացել նման գողություն կատարել։ Նման պահվածքի կապակցությամբ հրավիրվել է «շտապ օգնության հոգեբուժական օգնություն», որը հիվանդին տվել է հոգեբուժական ախտորոշում: