• 07/02/2023

Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի մինչև տարեվերջ. Կադիրովը

Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի մինչև տարեվերջ. Կադիրովը

Չեչնյայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կավարտվի մինչև տարեվերջ:

«Մինչև տարեվերջ հատուկ գործողությունը կավարտվի: Եվրոպական երկրները գիտակցում են իրենց գործողությունների սխալ լինելը, Արևմուտքը ծնկի կիջնի, և ինչպես միշտ, եվրոպական պետությունները ստիպված կլինեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում։ Ուրիշ տարբերակ չպետք է լինի և չի լինի»,- ասել է Կադիրովը Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ախմեդ Դուդաևին տված հարցազրույցում։