• 07/02/2023

Եվ ահա Լյուսկան, նույն ինքը՝ Արեստովիչը հիմա էլ ուկրաինացիներին կապիտուլյացիայի է պատրաստում

Եվ ահա Լյուսկան, նույն ինքը՝ Արեստովիչը հիմա էլ ուկրաինացիներին կապիտուլյացիայի է պատրաստում

Զելենսկու դեռ վերջերս թիվ 1 քարոզիչը՝ Լյուսկա մականունով Արեստովիչը սկսել է զարմանալի բաներ քարոզել ուկրաինական ժողովրդին:

Ըստ նրա. «Այս պատերազմից ելքը կարող է լինել բոլորովին այն, ինչ մենք բոլորս մտածում էինք վեց ամիս առաջ կամ նույնիսկ երեք ամիս առաջ: Եվ ոչ թե այն պատճառով, որ նենգ ամերիկացիները զենք չեն տրամադրում, այլ որովհետև, սկզբունքորեն, դրա համար անհրաժեշտ է 400 հազար հիանալի պատրաստված զորք՝ ոտքից գլուխ զինված ՆԱՏՕ-ի զենքերով։ Լրջորեն իրավիճակը կոտրելու և տարածքն ազատելու համար։

Մենք ունե՞նք դա։ Ո´չ: Արդյոք դա կլինի՞ հաջորդ տարի: Չի լինի: Այսպիսով, այս պատմության բարոյականությունը պարզ է: Մենք որպես հասարակություն պատրա՞ստ ենք մի արդյունքի, որն այն չէ, ինչ պատկերացնում էինք։ Պատրաստ չենք:

Ես պարզապես ուզում եմ հարցնել նրան և Միշա Պոդոլյակին, բայց ի՞նչ կասեք 2023 թվականին Յալթայի ափի երկայնքով զբոսնելու մասին»:

Մեկնաբանության կարիք երեւի չկա: