• 08/02/2023

Գիշերային հարվածներ Խարկովին. որն էր թիրախը (ՖՈՏՈ, ՔԱՐՏԵԶ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գիշերային հարվածներ Խարկովին. որն էր թիրախը (ՖՈՏՈ, ՔԱՐՏԵԶ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 8-ի գիշերը Խարկովում որոտացել են մի շարք պայթյուններ, որից հետո հրդեհ է բռնկվել։

Հայտնի է դարձել, որ Խարկովում հրթիռային հարձակման է ենթարկվել ինքնաթիռների գործարանը, որը, ի թիվս այլ բաների, անօդաչու սարքեր է արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար։

Այս մասին հայտնում են մի շարք աղբյուրներ։

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հարված է հասցվել Կիևսկի շրջանում գտնվող արդյունաբերական օբյեկտին, որտեղ գտնվում է ԽԱԶ-ը։

Ի դեպ, «պատահաբար» երեկ հրդեհից ոչնչացավ նաեւ Լիտվայում գտնվող գործարաններից  մեկը, որը նույնպես Ուկրաինայի համար անօդաչուներ էր արտադրում: