• 08/02/2023

Զելենսկին թույլ մարդ է, նա ունի երկու «կոճակ»՝ մանր հպարտություն և վախ. Արեստովիչ

Զելենսկին թույլ մարդ է, նա ունի երկու «կոճակ»՝ մանր հպարտություն և վախ. Արեստովիչ

Զելոնսկու գրասենյակի նախկին թիվ 1 քարոզիչ Արեստովիչն ահա այսպես է գնահատում իր երբեմնի շեֆի հոգեբանական կերպարը.

«Զելենսկին թույլ մարդ է, նա ունի երկու «կոճակ»՝ մանր հպարտություն և վախ (Նիկոլի ականջը կանչի- Հեղ.)։ Անվտանգությունը ոչ ոքի թույլ չի տա մոտենալ նրան։ Նրան հոգեբանորեն կոտրում են, վախի մեջ են դնում։ Եվ միաժամանակ գալիս է «95 կվարտալի» ներկայացմանը, դուրս է թռնում բեմ ու պարում է երկրի նախագահը՝ հանդիսատեսի առաջ։ Հոգեբանական տեսանկյունից սա նշանակում է անհատականության պառակտում: Նա ապրում է երկու աշխարհներում: Մեկում նա վախեցած է, բոլոր չարագործները հարձակվում են նրա վրա։ Մյուսում նրան սիրում են, ու նա այնտեղ ծանոթ մթնոլորտում է։ Եվ ոչ ոք չի փորձում կամուրջներ կառուցել այս աշխարհների միջև, հակառակը, դրանք խնամքով կոտրում են»: