• 09/02/2023

Գելջուկի երկրաշարժը Իսրայելի ու ԱՄՆ-ի գո՞րծն է. Թուրքիայից ակնարկներ արդեն լսվում են

Գելջուկի երկրաշարժը Իսրայելի ու ԱՄՆ-ի գո՞րծն է. Թուրքիայից ակնարկներ արդեն լսվում են

Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը գրեթե անթաքույց Գելջուկի երկրաշարժի հարցում մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին.

«Սա համոզված եմ ասում, Ստամբուլում կարող է երկրաշարժ լինել: Մանավանդ, որ որոշ երկրներ ուսումնասիրություններ են անում, երկրաշարժերի համար մեքենաներ ունեն, Տեսլա են ասում։

Խզվածքի գծում կուտակված էներգիայի ակտիվացում: Գազերի հնարավոր կուտակում: Ու այն կարելի էպայթեցնել։ Դրա լավագույն օրինակը Գոլջուկի երկրաշարժն է։

Թուրքիան փրկվել է հեղաշրջման փորձից: Թուրքիան այլևս չի կարող կործանվել հեղաշրջմամբ: Նրանք նոր մեթոդներ ունեն։ Սա միջազգային ուժերի խաղ է։ Օտարերկրյա սեյսմիկ նավը Մարմարայում, ամերիկյան և իսրայելական նավերը չպետք է թափառեն»։

Ավելացնենք, որ նախկին քաղաքապետն Էրդողանի թիմի կարկառուն անդամներից է, այսինքն, դժվար չէ հասկանալ, թե այս վատ թաքցված մեղադրանքները որտեղից են գալիս: