• 10/02/2023

Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է Բրիտանիային

Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է Բրիտանիային

ՌԴ դեսպանատունը զգուշացրել է Բրիտանիային` Ուկրաինային կործանիչների մատակարարման հետևանքների մասին:
Մեծ Բրիտանիայի կողմից Կիևի ռեժիմին կործանիչների մատակարարումը կհանգեցնի ռազմաքաղաքական հետևանքների եվրոպական մայրցամաքի և ամբողջ աշխարհի համար, ասվում է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան մեկնաբանության մեջ։

«Ցանկանում եմ հիշեցնել պաշտոնական Լոնդոնին. իր խղճի վրա է, որ նման սցենարի դեպքում կլինի էսկալացիայի հաջորդ փուլի «արյունալի բերք», ինչպես նաև դրա հետևանքով ռազմաքաղաքական հետևանքները եվրոպական մայրցամաքի և ողջ աշխարհի համար»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով կառավարության ներկայացուցչին, հայտնել էր, որ Լոնդոնը դիտարկում է բրիտանական կործանիչներ Կիև տեղափոխելու հնարավորությունը։