• 10/02/2023

Չինաստանը կոչ է անում պատժել ԱՄՆ-ին «Հյուսիսային հոսքի» պայթյունների համար

Չինաստանը կոչ է անում պատժել ԱՄՆ-ին «Հյուսիսային հոսքի» պայթյունների համար

«Եթե հետաքննությունը հաստատի իրական փաստերը, դրա հետ այդքան էլ չի կարելի հաշտվել։ Նման գործողությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։

Ավելի վաղ ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը հայտնել էր, որ ամերիկացի սուզորդները 2022 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի տակ պայթուցիկներ են տեղադրել «Հյուսիսային հոսքի» տակ, իսկ նորվեգացիներն ակտիվացրել են այն։