• 10/02/2023

Թուրքիական բնակելի համալիրներից մեկի գլխավոր ճարտարապետին ձերբակալել են

Թուրքիական բնակելի համալիրներից մեկի գլխավոր ճարտարապետին ձերբակալել են

Թուրքիայի Հաթայ նահանգի բնակելի համալիրներից մեկի գլխավոր ճարտարապետին ձերբակալել են օդանավակայանում:  Այդ համալիրը, բառի բուն իմաստով, լիովին գետնին է հավասարվել երկրաշարժի ժամանակ։

Իշխանությունները արագ հայտնաբերել են մեղավորին: Միայն թե Թուրքիայում են պնդում, որ շինարարական պայմանագրերը ստացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատները, որոնք գումար են վաստակել՝ խնայելով շինանյութի վրա, այդ թվում նրանց, որոնք նախատեսված էին երկրաշարժերի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար։