• 11/02/2023

Աթաթուրքի անվան ամբարտակի փլուզման հնարավորության մասին լուրերից հետո այս գոտու բնակիչները լքում են տարածքը

Աթաթուրքի անվան ամբարտակի փլուզման հնարավորության մասին լուրերից հետո այս գոտու բնակիչները լքում են տարածքը

Թուրքական Հաթայի Աթաթուրքի անվան ամբարտակի փլուզման հնարավորության մասին լուրերից հետո այս գավառի բնակիչները գիշերվանից  սկսած լքում են տարածքը, ինչը հանգեցրել է փրկարարական աշխատանքների դադարեցմանը։

Ամբարտակի փլուզման մասին պնդումները հերքվել են պաշտոնական աղբյուրների կողմից, թեեւ ինչպես տեղից տեսագգրությունները ցույց են տալիս, վթար կարող է լինել ամեն պահի:

Ամեն դեպքում, տարածքում գտնվող անվտանգության ուժերն ընդհուպ` զենք կիրառելու թույլտվություն են ստացել, հաշվի առնելով, որ ողջ երկրաշարժի գոտում եւ կրկնակի աղետի ենթական Հաթայի հառվածում առավել եւս` ավելացել են կողոպտիչները: