• 11/02/2023

Բախմուտում իրավիճակը զարգայում է Կիեւի համար ավենավատթար սցենարով (Քարտեզ)

Բախմուտում իրավիճակը զարգայում է Կիեւի համար ավենավատթար սցենարով (Քարտեզ)

Բախմուտի մոտ կատաղի մարտերը շարունակվում են: Ուկրաինական բանակը թեեւ փորձում է դեռ ռեզերվներ նետելով, քաղաքն ամեն կերպ պահել, սակայն նման է նրան, որ իրավիճակը զարգայում է Կիեւի համար ավենավատթար սցենարով:

Նախ, արդեն լուրջ խնդիր է հենց ռեզերվների ուղղորդումը Բախմուտ: Լիմանից արձանագրվել է ուկրաինական ստորաբաժանումների մի մասի դուրսբերումը, որոնք նախատեսվում էր օգտագործել Կրեմեննայայի մոտ և Տերնիում։ Դուրս բերված կազմավորումները տեղափոխվել են Կրամատորսկ, իսկ հետագայում նախատեսվում է ուղարկել Բախմուտի առաջնագիծ։ Սակայն Հենց լիմանի ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակում է ընթանում, եւ ուժերի մի մասին տեղափոխումն այստեղ խնդիրներ կառաջացնի:

Բուն Բախմուտում, թեեւ ռուսական ուժերի մշտական համառ ճնշումները շարունակվում են, սակայն Կիեւի համար հիմնական խնդիրը մի փոքր այլ ուղղությամբ է:

Հարավային ուղղությամբ ռուսական ուժերն արդեն Չասով Յարի արվարձաններում են (Քարտեզում): Դրանով, նախ ֆիզիակպես կտրվում է այդ քաղաքից Բախմուտ տանող երկու ճանապարհները։ Երկրորդը, Չասով Յարից եւս զգալի ուժեր տեղափովել եւ կաշկանդված  են Բախմուտի մարտերում: Այսինքն, ուկրաինական հրամանատարության համար մեծ վտանգ է դեպի հյուսիս` Բախմուտը արեւմուտքից շրջանցելով ռուսական ուժերի տեղաշարժի հեռանկարը:  .

Առավել եւս, որ հաստատվեց Բախմուտից հյուսիս ռուսական շրջանցիկ մանեւրի լուրը, որի մասին հեյտնելու առիթ ունեցել ենք: Այստեղ Բերխովկայի հատվածում ռուսական ուժերը արագ ճեղքմամն դուրս եկան Սլավյանսկ-Բախմուտ մայրուղի, որը Չասով Յարի ճանապարհները փակելուց հետո Բախմուտի համար վերջին մայրուղային ճանապարհն էր: Եղանակները, թեեւ, բավականին սառն են, սակայն ամեն պահ դա կարող է փոխվել` անանցանելի դարձնելով Բախմուտ տանող դաշտային ուղիները: Այդ դեպքում քաղաքը կհայտնվի լիակատար շրջապատման մեջ:

Սակայն ռուսների խնդիր դա չէ: Սկսում է նշմարվել հարավից եւ հյուսիսից դեպի Գրիգորեւկա-Բոգդանովկա հատված հարվածելու հեռանկարը, որը ողջ Բաշմուտի գոտին կթողնի «Կաթսայի» մեջ: Իսկ այստեղ, տարբեր հաշծվարկներով, ուկրաինական մինչեւ 40 հազարանոց խմբավորում կա, որը կարող է հայտնվել ոչնչացման շեմին: Իսկ դա մի կորուստ է, որը Կիեւը դժվար թե կարողանա փոխհատուցել: