• 11/02/2023

Արեստովիչն այս տեմպերով կարո՞ղ է մի օր ՌԴ քաղաքացիություն էլ խնդրել կամ այս ի՞նչ նոր խաղէ (Տեսանյութ)

Արեստովիչն այս տեմպերով կարո՞ղ է մի օր ՌԴ քաղաքացիություն էլ խնդրել կամ այս ի՞նչ նոր խաղէ (Տեսանյութ)

Զելոնսկու օֆիսի նախկին ներկայացուցիչ եւ ուկրաինական նախկին թիվ 1 քարոզիչ Արեստովիչը շարունակում է ցնցել ուկրաինացիներին իր հայտարարություններով: Այս անգամ նա նման մտքեր է առաջ քաշել.

«1. Ռուսաստանն ունի իր աշխարհաքաղաքական շահերը, և ես ճանաչում եմ դրանք։

2. Ռուսաստանը շահեր ունի Ուկրաինայի ներսում, և ես ճանաչում եմ դրանք (ասված է Ուկրաինայի ռուսալեզու բնակչության համատեքստում)

3. Ռուսաստանն իրավունք ունի զենքի ուժով պաշտպանել իր շահերն աշխարհում, և ես դա նույնպես ճանաչում եմ։

4. Ես Ուկրաինայի ռուսալեզու բնակչություն եմ…»:

Քիչ է մնում հավատալ, թե Արեստովիչը գործից դուրս գալով «դարձի է եկել» եւ այսօր-վաղը ՌԴ քաղաքացիություն է խնդրելու: Բայց մեկ հանգամանք այդ պատկերը փչացնում է:

Իհարկե, պատահական չէ, որ Արեստովիչն իր իսկ հայրենիքում հայտնի է Լուսկա մականունով: Դա նրա մասին միանգամից է շատ բան ասում, այդ թվում, թե անգամ Զելենսկու մոտ աշխատելով, իրականում նա ում էր ծառայում եւ հիմա էլ ում է ծառայում: Ու այստեղ է «շան գլուխը թաղված». առանց այդ հասկանալի ուժերի հրամանի Արեստովիչն անգամ բերանը բացել չի կարող:  Ու հիմա, երբ նման ճոշությամբ ճանաչում է ռուսական իրավունքները, պարզ հարց է ծագում` Արեստովիչի յդ նույն հասկանալի տերերն այս ի՞նչ նոր խաղ են սկսել: Թե՞ հավատանք այն լուրերին, որ արդեն Ուկրաինան մաս-մաս անելու ճիշտ պահն են համարում: