Նիկոլը ռուսների վրա եվրոպական «ժուչոկներ է դնում»

Նիկոլը ռուսների վրա եվրոպական «ժուչոկներ է դնում»

Բայց որ Նի­կո­լը հաս­կա­նում է իր ա­րա­ծի` ռուս­նե­րին բա­ցա­հայտ թշնա­մու­թյուն հայ­տա­րա­րած եվ­րո­պա­ցի­նե­րին Հա­յաս­տա­նում տե­ղա­վո­րե­լու հե­տե­ւանք­նե­րը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248547&l=am), այդ թվում՝ իր հան­դեպ հե­տա­գա քա­ղա­քա­կա­նու­թյան տե­սան­կյու­նից, հու­շեց նա­խօ­րե­ին ԱԺ-ում նրա «արդա­րա­ցում» ելույ­թը:

«Թե­մա­յի հետ կապ­ված՝ բազ­մա­թիվ թյու­րըմբռ­նում­ներ կան»,- սկսեց Նի­կո­լը, փոր­ձե­լով նա­եւ ռուս­նե­րին «թյու­րըմբ­ռում­նե­րով» հա­մո­զել, թե ին­չու ՀԱՊԿ դի­տորդ­նե­րին չի թող­նում, իսկ ԵՄ դի­տորդ­նե­րին՝ թող­նում է գալ Հա­յաս­տան: Բայց դրա­նով ար­դեն իսկ «ունքը շտկե­լու փո­խա­րեն աչ­քը հա­նեց:

Այ­սինքն, ըստ նրա, ամ­բողջ խնդիրն այն է, որ ռուս­նե­րը չեն ա­սում, թե որն է «ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տին Հա­յաս­տա­նում», իսկ ա­հա եվ­րո­պա­ցի­ներն ա­սել են: Այ­սինքն, որ. «Պրա­հա­յում տե­ղի ու­նե­ցած քա­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյուն­քում ԵՄ-ն հստակ գծագ­րել է, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի մաս­նակ­ցու­թյամբ ու հա­մա­ձայ­նու­թյամբ, թե որն է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը: Այ­սինքն՝ ի­րենք ա­սել են՝ մեր պատ­կե­րաց­մամբ Հա­յաս­տա­նի քար­տե­զը սա է, կամ մենք ենք ա­սել, ի­րենք էլ հաս­տա­տել են: Ի­րենք գա­լիս են այդ տա­րած­քը դի­տե­լու, մո­նի­տո­րինգ ա­նե­լու»:

Ե­թե մի պահ ըն­դու­նենք, որ լուրջ է ա­սում, եւ սրա տակ հեր­թա­կան «կրու­տի­տը» դրված չէ, էլ ա­վե­լի վատ Հա­յաս­տան կոչ­վա­ծի հա­մար. էս խել­քո՞վ են եր­կիր ղե­կա­վա­րում: Ու­րեմն, Պրա­հա­յի այդ հան­դիպ­ման «քա­վոր-քա­վո­րա­կի­նը»՝ Մակ­րո­նը եւ Շառլ Մի­շե՞լն են «ասել», թե գի­տե՞ս Հա­յաս­տան, այ, սա է քո սահ­մա­նը, ու Նի­կոլն էլ դա հիմք է հա­մա­րել եւ եվ­րո­պա­ցի­նե­րին այդ սահ­ման­ներն է բե­րում՝ սե­փա­կան դաշ­նա­կից­նե­րին մեր­ժե­լով, ու ա­վե­լի կոնկ­րետ՝ մի­ակ ռե­ալ դաշ­նակ­ցիդ հետ հա­րա­բե­րու­թյուն­ներդ ծայ­րա­հեղ վատ­թա­րաց­նե­լով:

Նի­կո­լի մի­այն այդ միտ­քը բա­վա­կան է հաս­կա­նա­լու հա­մար, թե նա ում օգ­տին եւ ինչ խա­ղե­րի մեջ է, բայց հե­տա­գա շա­րադ­րանք­նե­րում ա­վե­լի հե­տաքր­քիր բա­ներ էլ կան:

Գի­տեք, ա­սում է նա, եվ­րո­պա­ցի­նե­րը սխալ պատ­կե­րա­ցում­ներ ու­նեն մեր մա­սին, Ա­լի­ե­ւը նրանց հա­մո­զել է, թե «Հա­յաս­տա­նը, ՀՀ վար­չա­պե­տը ա­վե­լի ու ա­վե­լի շատ ռու­սա­կան զոր­քեր են բե­րում եւ տե­ղա­կա­յում  հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին, պատ­րաստ­վում է հայ-ռու­սա­կան հա­մա­տեղ  ագ­րե­սիվ հար­ձա­կում Ադր­բե­ջա­նի դեմ… Իսկ ՌԴ-ում փորձ էր ար­վում ներ­կա­յաց­նել որ­պես ա­րեւմ­տյան դա­վադ­րու­թյան մաս­նա­կից»: Ու քա­նի որ ռուս­ներն այս­տեղ  ու­նե­ին ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, իսկ «արեւմ­տյան մեր գոր­ծըն­կեր­նե­րը ար­դեն սկսել է­ին մեզ խեթ նա­յել», մենք էլ ա­սացինք՝ «Շատ լավ, դուք ե­կեք տե­ղում դի­տար­կեք, տե­սեք այդ ա­մե­նը հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ է ի­րա­կա­նու­թյա­նը, թե՝ ոչ»:

Սա, ի­հար­կե, ցնցող խոս­տո­վա­նու­թյուն է եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րին Հա­յաս­տան թող­նե­լու մա­սին, բայց նախ մատ­նան­շենք սրա աբ­սուրդ կող­մը: Նախ, հե­տո՞ ինչ, որ եվ­րո­պա­ցի­նե­րը սխալ կամ ճիշտ պատ­կե­րա­ցում կու­նե­նան, թող նրանք նախ ի­րենց կեղ­տե­րի տա­կից դուրս գան, օ­րի­նակ, որ 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մա­տը մա­տին չտվե­ցին: Կամ, որ­պես­զի եվ­րո­պա­ցի­նե­րը հաս­կա­նան՝ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին հսկա­յա­կան զոր­քեր կան, թե՝ ոչ, եր­կու տա­րի՞ է պետք՝ նրանց ու­նե­ցած տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի պա­րա­գա­յո՞ւմ: Կամ ի՞նչ է, դեռ մի­այն դեկ­տեմ­բե­րին հե­ռա­ցած դի­տորդ­նե­րը դա պար­զել չէ­ի՞ն կա­րող: Լավ, ա­սենք չկա­րո­ղա­ցան, հի­մա մի եր­կու, լավ, վեց ա­մի­սը հե­րիք չէ՞, որ եր­կու տա­րով են գա­լու:

Եվ, ի­հար­կե, այս պատ­մու­թյան ա­մե­նագլ­խա­վոր դե­տալն այն է, որ եվ­րո­պա­ցի­նե­րը գա­լիս են ոչ թե հայ-ադրբե­ջա­նա­կան հար­ցեր լու­ծե­լու, այլ, ինչ­պես նա­եւ Ար­մեն Ա­շո­տյանն էլ ընդգ­ծեց. «Փաս­տո­րեն, ըստ Նի­կո­լի, գա­լիս են ոչ թե մեր անվ­տան­գու­թյունն ամ­րապն­դե­լու, այլ ռու­սա­կան զոր­քի շար­ժը դի­տար­կե­լու հա­մար»: Եվ ոչ մի­այն շար­ժը, այլ՝ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ պո­տեն­ցիա­լը ու­սում­նա­սի­րե­լու: Այ­սինքն, երբ ֆրան­սու­հի, դե­պու­տա­տու­հի-լի­բե­րաս­տու­հի Նա­տա­լի Լո­ւա­զոն ա­սում է, թե այդ ա­ռա­քե­լու­թյու­նը ԵՄ-ի «աչքն ու ա­կանջ­ներն» են լի­նե­լու, նշա­նա­կում է, որ ռու­սա­կան զոր­քե­րի մա­սո՞վ են այդ «աչքն ու ա­կանջ­նե­րը» գոր­ծե­լու: Իսկ Նի­կո­լը մինչ այդ ռուս­նե­րին գո­նե հարց­րե՞լ է՝ կթող­նե՞ք ձեր տե­ղի զո­րախմ­բի վրա նման «աչք ու ա­կանջ» դնենք:

Սա, փաս­տո­րեն, խոս­տո­վա­նու­թյուն է, որ եվ­րո­պա­ցի­նե­րը Հա­յաս­տա­նում զբաղ­վե­լու են ռու­սա­կան ու­ժե­րի հան­դեպ շպի­ո­նա­ժով: Ընդգ­ծենք, այն նույն ու­ժե­րի, ո­րոնք ե­րե­սուն տա­րուց ա­վել պաշտ­պա­նում են մեր ա­րեւմ­տյան սահ­մա­նը, հի­մա էլ վերջ­նա­կան հա­յազր­կու­մից՝ Ար­ցա­խը: Ու սրա­նից հե­տո ի՞նչ ա­նուն տաս քեզ նման օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րո­ղի վրա «եվրո­պա­կան ժու­չոկ տե­ղադ­րե­լուն»:

Բայց նա­եւ չմո­ռա­նանք, որ Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ու­ժերն ա­մե­նե­ւին էլ Ադր­բե­ջա­նի դեմ ուղղ­ված չեն. ե­թե ռուս­նե­րին պետք լի­նի Ադր­բե­ջա­նին հար­վա­ծել, կա­րող են ա­նել նա­եւ ի­րենց տա­րած­քից կամ Կաս­պից ծո­վից: Իսկ այս­տե­ղի զո­րա­խում­բը մեկ այլ կա­րե­ւո­րա­գույն ա­ռա­քե­լու­թյուն ու­նի՝ այն, այս­պես ա­սենք, ռազ­մա­կան կա­մուրջ է Ի­րա­նի հետ: Ի դեպ, վեր­ջերս ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը սկսե­ցին պնդել, որ ԱՄՆ-ի քա­վո­րու­թյամբ Իս­րա­յե­լը Մակ­րո­նի հետ ակ­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ է Ի­րա­նի դեմ ռազ­մական կո­ա­լի­ցի­ա կազ­մե­լու հար­ցում: Նա­եւ սրա հա­մար չէ՞, որ ֆրան­սի­ա­ցի ժան­դարմ­նե­րը փոր­ձե­լու են պար­զել, թե այդ դեպ­քում ՌԴ-ն որ­քա­նո՞վ է պատ­րաստ օգ­նել Ի­րա­նին: Այ­սինքն, սա նա­եւ Ի­րա­նին ուղղ­ված հար­ված է:

Բայց մյուս կող­մից էլ նա­խօ­րե­ին Ան­կա­րա­յի նախ­կին քա­ղա­քա­պետ, Էր­դո­ղա­նի թ­ի­մա­կից Մե­լիհ Գյոք­չե­քը գրե­թե ան­թա­քույց երկ­րա­շար­ժի հար­ցում սկսեց մե­ղադ­րել ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին. «Սա հա­մոզ­ված եմ ա­սում, Ստամ­բու­լում կա­րող է երկ­րա­շարժ լի­նել: Մա­նա­վանդ, որ ո­րոշ երկր­ներ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ են ա­նում, երկ­րա­շար­ժե­րի հա­մար մե­քե­նա­ներ ու­նեն, Տես­լա են ա­սում…»:

Իսկ երբ Թուր­քի­ա­յում հա­կա­ի­սրա­յե­լյան եւ հա­կա­ա­մե­րի­կյան ժես­տի­կու­լյա­ցի­ան նման ծաղկ­ման մեջ է, որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան Ի­րա­նի վրա հար­ձա­կու­մը, Մակ­րոնն այս մա­սին մտա­ծե՞լ է: Կամ մտա­ծե՞լ է, թե ինչ կլի­նի, երբ շարժ­ման մեջ դրվի ուկ­րա­ի­նա­կան սահ­մա­նին կանգ­նած ռու­սա­կան 1-ին տան­կա­յին բա­նա­կը՝ 1800 տանկով, 3950 զրահամեքենայով, եւ զուգահեռ 2700 հրետանային համակարգ, 810 համազարկային կայանք, 400 կործանիչ եւ 300 ուղղաթիռ: Իսկ Նի­կո­լը մտա­ծե՞լ է այդ ա­մե­նի մա­սին…

Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցախ մտնե­լուն, ա­պա նման փոր­ձի դեպ­քում ԵՄ-ի այդ «ականջ­նե­րը» հաս­տատ «կկտրվեն», «աչքերն» էլ՝ «կհան­վեն»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ