• 14/02/2023

Ամերիկացի երկրաբան հիմնավոր է համարում Բաքվում ուժեղ երկրաշարժի մասին կանխատեսումը

Ամերիկացի երկրաբան հիմնավոր է համարում Բաքվում ուժեղ երկրաշարժի մասին կանխատեսումը

Ամերիկացի փորձառում երկրաբան Ռուբին Բարելն օրերս կարծիք էր հայտնել, որ մոտ ժամանակներս ուժեղ երկրաշարժ է տեղի ունենալու Բաքվի կենտրոնում: «Երկրաբանական քարտեզները և երկրագնդի թիթեղների շարժման ուսումնասիրությունը այսօր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ միաժամանակ ցույց են տալիս, որ ակտիվացել է Բաքվի խզվածքը, որը կարող է առաջացնել 6,9 մագնիտուդով երկրաշարժ»,- Բարելին մեջբերել է Exspress-y:

Եվ ահա, երեկ Կասպից ծովում տեղի ունեցած 3,4 մագնիտուդով երկրաշարժից հետո մասնագետը կրկնել է իր կարծիքը: Նա ընդգծել է, որ երեկվա երկրաշարժը եւս հուշում է տվյալ հատվածում առկա սեյսմիկ ակտիվ վիճակի մասին: