• 15/02/2023

Ռուսները ոչնչացրել են գերիներին գնդակահարած ուկրաինական ջոկատի մի մասը

Ռուսները ոչնչացրել են գերիներին գնդակահարած ուկրաինական ջոկատի մի մասը

«Օ» խմբի մոտոհրաձգայինները ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի ջոկատի մի մասը, որը գնդակահարել է գերի ընկած ռուս զինվորներին։ Այս մասին հայտնում է տեղի աղբյուրը։

Ռուս զինվորները գրոհել են ուկրաինացի զինվորականների դիրքերը՝ մարտերով շարժվելով Կրասնի Լիմանի ուղղությամբ։ Ռազմական գործողությունների ժամանակ գերվել է Ուկրաինայի 80-րդ առանձին օդադեսանտային բրիգադից վիրավոր զինծառայող: Դա հենց այն ստորաբաժանումից, որը կրակել էր գետնին պառկած գերիներին։

Վիրավորին ցուցաբերվել է բոլոր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, սակայն ազդրային զարկերակի ծանր վերքի և արյան մեծ կորստի պատճառով նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ «Մնացած գրոհայինները ոչնչացվել են հարձակման ժամանակ»,– տեղեկացնում է աղբյուրը։