• 15/02/2023

Ռուսական նավերը 30 տարվա մեջ առաջին անգամ ծով են դուրս գալիս միջուկային զենքով. Նորվեգիայի հետախուզություն

Ռուսական նավերը 30 տարվա մեջ առաջին անգամ ծով են դուրս գալիս միջուկային զենքով. Նորվեգիայի հետախուզություն

Նորվեգական հետախուզությունը մտահոգված է, որ Ռուսաստանի հյուսիսային նավատորմի նավերը «սառը պատերազմից» հետո առաջին անգամ ծով են դուրս եկել մարտավարական միջուկային զենքով:

Արևմուտքի հետ գլոբալ առճակատման դեպքում հիմնական հարվածը կհասցնեն Հյուսիսային նավատորմի հրթիռային սուզանավերն ու հածանավերը։ Դա լուրջ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, ասվում է Նորվեգիայի հետախուզական ծառայության (NIS) տարեկան զեկույցում։