• 15/02/2023

Գինեկոլոգ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ոչ այն օրգանին է նայել ՌԴ-ի կորուստները հաշվարկելիս. Մեդվեդև

Գինեկոլոգ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ոչ այն օրգանին է նայել ՌԴ-ի կորուստները հաշվարկելիս. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ գինեկոլոգ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ոչ այն օրգանին է նայել Արևմուտքի պատժամիջոցներից Ռուսաստանի կորուստները հաշվարկելիս։

«Վատ է, երբ Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդհանրապես չի հասկանում տնտեսությունը և սովոր է զուտ բժշկական առարկաներ նայել։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել, որ ԵՄ ամենաբարձրաստիճան գինեկոլոգը անթաքույց ուրախությամբ հաշվում է Ռուսաստանի կորուստները պատժամիջոցների նոր ալիքից, բայց չի հաշվում իր ընկերությունների կորուստները։ Ավաղ, այստեղ բժշկության կանոնը չի գործում, cura te ipsum! (Բժիշկ, բուժիր ինքդ քեզ): Հիմարությունն ու անկարողությունը չեն կարող բուժվել»,- ասել է Մեդվեդևը։