• 16/02/2023

Լավրովը հայտնել է, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը

Լավրովը հայտնել է, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը կենտրոնանալու է միջազգային կյանքում Արևմուտքի գերակայությանը վերջ դնելու անհրաժեշտության վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգում մենք կխոսենք միջազգային կյանքի շրջանակի ձևավորման վրա Արևմուտքի մենաշնորհին վերջ տալու անհրաժեշտության մասին. այդ շրջանակն այսուհետ պետք է որոշվի ոչ թե իր եսասիրական շահերից ելնելով, այլ հավասարակշռության արդար, համընդհանուր հիմքի վրա, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որում ամրագրած է բոլոր պետությունների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը»,- ասել է նա չորեքշաբթի Պետդումայում։

Լավրովը հավելել է, որ Արևմուտքը «տարված է» միաբևեռ աշխարհակարգի ցանկությամբ և «կոպտորեն խախտում է» երկրների ինքնիշխան իրավահավասարության սկզբունքը։

«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները տարված են նեոգաղութային, միաբևեռ աշխարհակարգը վերակենդանացնելու, նոր համաշխարհային կենտրոնների ձևավորման և վերելքի օբյեկտիվ գործընթացին միջամտելու մոլագար ցանկությամբ։ Եվ այս ամենը շարունակելու հույսով, ինչպես ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին Կրեմլում իր ելույթում, «մարդկությունից տուրք հավաքելու, հեգեմոնի վարձը կորզելու համար», – ասել է Լավրովը: