• 16/02/2023

Իշխանական պրոպագանդան՝ արդարացնելու համար Նիկոլի հոգատար վերաբերմունքն ու Արոյի սրտի թրթիռը Թուրքիայի համար, խեղաթյուրել է իրականությունը

Իշխանական պրոպագանդան՝ արդարացնելու համար Նիկոլի հոգատար վերաբերմունքն ու Արոյի սրտի թրթիռը Թուրքիայի համար, խեղաթյուրել է իրականությունը

Արձանագրելով, որ հայ ժողովրդի պատմության ամենադառն էջերից էր 1988-ի Սպիտակի երկրաշարժը՝ Չավուշօղլուի հետ միասին ասուլիս տվող Միրզոյան Արոն ասել է. «Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից դառնալով համամարդկային ողբերգություններ: Աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով: Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որեւէ կետում տեղի ունեցող որեւէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա: Եվ հենց այս սկզբունքով էր, որ Հայաստանի կառավարությունը աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ եւ հումանիտար օգնություն»:

Արոն, իհարկե, փորձել է ներկայանալ որպես համամարդկային արժեքների առաջամարտիկ, ուղղակի դա արել է մի երկրում, որի համար նման վերամբարձ բաները երբեք առջնահերթություն չեն եղել: Արոն բերել է 88-ի Սպիտակի երկրաշարժի օրինակը: Իսկ օրինակ՝ ով գիտի, թե իրականում ինչպես է Թուրքիան իրեն դրսևորել մեզ համար այդ ողբերգական օրերին:

Կա տարածված տեսակետ,որ թե՛ 88-ին, թե՛ դրանից հետո Թուրքիան մեզ մարդասիրական օգնություն է ցուցաբերել, ինչին ի պատասխան էլ իբր հիմա Հայաստանն է իր պարտքը վերադարձնում: Բայց քչերը գիտեն, որ իրականում նման պնդումները միֆ են. Թուրքիան երբեք Հայաստանին օգնություն չի ցուցաբերել:

Նախ՝ երկրաշարժի ժամանակ Հայաստանին իրականում օգնություն է ցուցաբերել ոչ թե թուրքական պետությունը, այլ այնտեղի հայկական համայնքը, և քանի որ համայնքն առանց պետության թույլատրության չէր կարող ուղարկել այդ օգնությունը, անհրաժեշտ էր ստանալ պետության թույլտվությունը: Թուրքական պետությունը համաձայնել էր, բայց պայմանով, որ այդ ամենը պետք է Հայաստան գնա Թուրքիայի Կարմիր մահիկի բեռնատարներով, իսկ ծախսը պետք է դարձյալ հոգար համայնքը՝ սեփական գրպանից:

Ինչ վերբերում է 90-ականներին Հայաստանին հացահատիկի տեսքով ցուցաբերած օգնության մասին միֆին, ապա այդ պատմությունը հետևյալն է՝ Հայաստանը գնել էր հացահատիկ, իսկ այն փոխադրող նավերն արդեն ուղղություն էին վերցրել դեպի Հայաստան:Երբ դեռ նավերն Էգեյան ծովում էին, Հայաստանը կանգնեց սովի եզրին, որովհետև պաշարներն արդեն սպառվում էին: Հարցն ավելի արագ լուծելու նպատակով ՀՀ իշխանությունները Թուրքիային առաջարկեցին մեր գնած լավորակ ցորենը վերցնել և փոխարենը թուրքական հացահատիկն արագորեն հասցնել Հայաստան: Այսինքն՝ Հայաստանը գործարք էր առաջարել իր արևմտյան հարևան-ոչ բարեկամ երկրին, ինչին Թուրքիան, ելնելով սեփական շահերից, համաձայնել էր:

Բայց արի ու տես, որ իշխանական պրոպագանդան, արդարացնելու համար Նիկոլի հոգատար վերաբերմունքն ու Արոյի սրտի թրթիռը Թուրքիայի համար, խեղաթյուրել է իրականությունն ու այն ներկայացրել ՔՊ-ին ձեռնտու լույսի ներքո: Այսինքն՝ հայ հանրության շրջանում կարեկցանք ու նույնիսկ սեր են փորձում սերմանել մի երկրի նկատմամբ, որի գերնպատակը ոչ թե հայերիս հետ երկխոսելն է, այլ՝ 1915-ի ցեղասպանության կրկնությունը՝անկախ այն բանից,թե ասենք Քըլըչն ինչպես կսիրաբանի Ռուբինյան Ռուբոյին, Չավուշօղլուն էլ՝ սեփական Արաբատին:

Որքանո՞վ է սա բարոյական:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1344