• 16/02/2023

«Մեր աչքի առաջ սկսում է ձևավորվել հակաամերիկյան դաշինք»

«Մեր աչքի առաջ սկսում է ձևավորվել հակաամերիկյան դաշինք»

ԱՄՆ-ի հեգեմոնիայով միաբևեռ աշխարհը ոչնչացվել է: Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը դառնում են կոալիցիայի առանցքը, որը դեմ է քաղաքակրթության զարգացման տրանսմարդկային վեկտորին:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երեքշաբթի առավոտյան բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Չինաստանի մայրաքաղաք։

Իրանի նախագահի այցը Պեկին համարվում է Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցը վերջին 20 տարվա ընթացքում։

«Մեր աչքի առաջ սկսում է ձևավորվել հակաամերիկյան դաշինք, երկրների այլընտրանքային համայնք՝ իրենց երկրների զարգացման ուղիների սեփական տեսլականով, և սա դեռ սկիզբն է։ Նման դաշինքը կդառնա այլընտրանք բոլոր այն երկրներին, որոնք համաձայն չեն Վաշինգտոնի տոտալ դիկտատուրային, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երեսուն տարի շարունակ ուժով պարտադրեց իր կանոններն ամբողջ աշխարհում»,- ներկայացնում է կոմպետենտ փորձագիտական աղբյուրը։