• 16/02/2023

Լավրովը կայցելի Ադրբեջան․ ԶԼՄ

Լավրովը կայցելի Ադրբեջան․ ԶԼՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իրենց աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ընթանում են Լավրովի՝ Ադրբեջան այցի նախապատրաստական աշխատանքները։

Նշվում է, որ ՌԴ արտգործնախարարի այցը Բաքու կկայանա փետրվարի վերջին, ստույգ ժամկետը դեռ որոշված ​​չէ։