• 17/02/2023

ԽՍՀՄ-2 է ստեղծվո՞ւմ

ԽՍՀՄ-2 է ստեղծվո՞ւմ

Վերջին մեկ-երկու օրերին «ԽՍՀՄ 2.0» ստեղծելու հայտնի տեսլականի մասին խոսակցությունենրը ռուսական տելեգրամյան տիրույթում եւ այց հարթակներում գերակտիվ մակարդակի է հասել:

Լուրերը հիմնվում են այն փաստի վրա, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարները պատրաստվում են փետրվարի 22-ին այցելել Մոսկվա և անձնական հանդիպումներ ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Մինչ այդ Պուտինը պատրաստվում է հանդիպել Լուկաշենկոյի հետ։ Այստեղից փորձագետները եզրակացնում են, որ այդ հանդիպումների արդյունքում այս երեք հանրապետություններում կարող են հայտարարվել որոշ հանրաքվեների կամ ինտեգրացիոն այլ միջոցառումների մասին։

Բացի այդ, հնարավոր է, որ ինտեգրման շրջանակներում նմանատիպ գործընթացներ տեղի ունենան Պրիդնեստրովյեում, սակայն այնտեղ հանրապետության ղեկավարությունը դեռ հավասարակշռված դիրքորոշում ունի և պատրաստ չէ հապճեպ որոշումներ կայացնել։ «Փետրվարի 22-ին մենք կխոսենք այն մասին, որ Ռուսաստանը չի աճում նոր շրջաններով, այլ ձևավորում է մի մեծ Միութենական պետություն։ Լիակատար միաձուլման հեռանկարներով։ Բայց մինչ այժմ մենք խոսում ենք նման դաշինքի մասին, հենց որի հայտարարությունը պետք է կարևոր ազդակ լինի արևմտյան էլիտաների համար»,- հավելում են մեր ինսայդերները։

Հիշեցնենք, որ այդ օրերին նախատեսված է նաեւ ՌԴ նախագահի ուղերձը՝ ուղղված Պետդումային, որը պետք է լիներ անցած տարեվերջին, սակայն հետաձգվեց: Հիշատակված լուրերը կապվում են հենց դրա հետ, որ նման Միության մասին կհայտարարվի հենց այդ ուղերձում:

Ի դեպ, Պուտինի ուղերձի հետ կապված աղմկոտ լուրերի հեղեղ է նաեւ արեւմտյան մամուլում: Հիմնականում խոսվում է, որ դա ռուսական բանակի նոր մասշտաբային հարձակման հիմք կդառնա: