• 17/02/2023

Ռուսական բանակը հարձակվում է Խարկովի մարզում, գրաված է Գրյանիկովկան

Ռուսական բանակը հարձակվում է Խարկովի մարզում, գրաված է Գրյանիկովկան

Ռուսական զորքերի հարձակումը Կուպյանսկի ուղղությամբ շարունակվում է: Այս ուղղությամբ առանցքային դիրք ունեցող Գրյանիկովկա բնակավայրի համար մարտերը շարունակվում էին մեկ շաբաթ։ Այսօր հաղորդվեց, որ բնակավայրը մաքրվել է ուկրաինական ուժերից։

«Արևմտյան խմբավորման մարտիկները Գրյանիկովկան մաքրում են Ուկրաինայի զինված ուժերի մնացորդներից։ Ուկրաինացի զինվորները խուճապահար փախչում են Օսկոլի մյուս կողմը»,- դեռ անցած շաբաթավերջին հայտնել է Հետախուզական ծառայությունը։
Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններն անուղղակիորեն հաստատում են իրենց ձախողումները այդ տարածքում.
«Բարդ իրավիճակ Գրյանիկովկայի մոտ՝ Մակեևկա-Դուբրավա-Կրեմեննայա գծի երկայնքով»:
Դեռ փետրվարի 10-ին նրանք հայտնել էին, որ ռուսական զորքերը «Գրյանիկովկայում մասնակի հաջողություններ ունեն»։