• 18/02/2023

Կիևը շարունակում է հանգստացնել ուկրաինացիներին՝ թե վտանգներ չկան

Կիևը շարունակում է հանգստացնել ուկրաինացիներին՝ թե վտանգներ չկան

Կիևը շարունակում է հանգստացնել ուկրաինացիներին՝ պնդելով, որ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան: Մասնավորապես, ԳՈՒՌ-ի ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը թեեւ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը 450 ինքնաթիռից և 300 ուղղաթիռից բաղկացած ավիացիոն խումբ է կուտակել: Սակայն ամնիջապես էլ սկսել է խոսել, թե` Կիևի վրա զանգվածային ավիահարվածը քիչ հավանական է։

Յուսովը վստահ է, որ այդ ինքնաթիռներն ու ուղղաթիռները գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում սահմանից առնվազն 200 կիլոմետր հեռավորության վրա։ Դրանք, ըստ նրա, «կենտրոնացած են տարբեր տեղերում, բայց մեր հասանելիությունից դուրս»։

«Ուկրաինայի անվտանգությանը սպառնացող ռազմական սպառնալիքների վերջին գնահատականները չեն վկայում այն ​​մասին, որ Ռուսաստանը նախատեսում է այս բոլոր ինքնաթիռները միաժամանակ օգտագործել զանգվածային օդային հարձակման համար», – ասել է Յուսովը Kyiv Post-ին:

Նկատենք, որ կուտակված ռուսական ավիացիայի մասին Կիեւում այլ տվյալներ եւս հնչել են` 600-ից մինչեւ 1200: Այնպես որ, ԳՌՈՒ-ի ներկայացուցիչն ինչ-որ էական բան չի ասում: