• 19/02/2023

Արցախի ԱԱԾ-ն կարևոր բացահայտում է արել. պարզվել է, թե որտեղից է թուրքական արտադրության գյուղմթերքը մտել երկիր.Armenian info

Արցախի ԱԱԾ-ն կարևոր բացահայտում է արել. պարզվել է, թե որտեղից է թուրքական արտադրության գյուղմթերքը մտել երկիր.Armenian info

Արցախի ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ Արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, թե որտեղից են դրանք ներմուծվել երկիր. բլոկադայի մեջ գտնվող արցախցներին թուրքական սննդի ասեղին է փորձում նստեցնել Հայաստանը:

Կատարվում է հետևյալը՝ Նիկոլի թեթև ձեռմաբ նույնիսկ այս ծայրահեղ իրավիճակում Արցախը փորձում են դարձնել թուրքական տնտեսության կցորդ՝ փոխարենը հայկական արտադրանք մատակարելու, տեղական արտադրողին այդպիսով օժանդակելու:

Իրականում արցախցիներին թուրքական ապրանքներով կերակրելու ջանքերը սկիզբն են միայն՝ այն թյուրքական աշխարհին ինտեգրելու երկար ճանապարհի: Ընդ որում՝ դժվար չէ կռահել, թե հատկապես որ նիկոլամերձ օլիգարխների գրպաններն են հոսելու թուրքական ապրանքի վաճառքից ստացված միլիոնները. Գռզո-Գուգո զույգի աչքը՝ լույս:

Արցախի ԱԱԾ-ի հաղորդագրությունում հստակորեն նշվում է, որ թուրքական ապրանքների հայտնվելն Արցախում դիտարկվում է որպես սպառնալիք՝ խոստմամբ, որ ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ հետայսու աջալրջորեն վերահսկվելու է ապրանքների տեղաշարժը՝ բացառելու կասկածելի դեպքերի կրնությունը: Թե որքանով դա կհաջողվի ԱՀ ԱԱԾ-ին, ցույց կտա ժամանակը, բայց ակնհայտ է, որ միայնակ կամ միայն ռուս խաղաղապահների աջակցությամբ շատ դժվար է առաջ քաշված խնդրի լուծմանը հասնելը. եթե Հայաստանը թրքացնում է Նիկոլը, ապա ինչպե՞ս է վտանգավոր ռիսկերից արդյունավետորեն պաշտպանվելու Արցախը՝ հաշվի առնելով գետնի վրա առկա իրողությունները: