• 19/02/2023

Բախմուտում ուկրաինացիները դեռ հսկայական զոհեր պետք է ունենան, որ Բայդենի համար PR ապահովեն

Բախմուտում ուկրաինացիները դեռ հսկայական զոհեր պետք է ունենան, որ Բայդենի համար PR ապահովեն

Ըստ ուկրաինական աղբյուրի տեղեկացման, Զալուժնին այսօր Զելենսկուց պահանջել է դուրս բերել զորքերը Բախմուտից, որոնք շրջապատման եզրին են: Բերխովկայում արդեն մարտեր են ընթանում, որի հանձնման դեպքում շրջապատումը կդառնա անխուսափելի: Սակայն «նախագահի աշխատակազմը շարունակում է խաղալ ժամանակի վրա և պահանջում է ավելի ու ավելի շատ ռեզերվներ ուղարկել` քաղաքը մինչև Բայդենի ելույթը պահելու համար»։

Այսպիսով, ուկրաինացիները դեռ հսկայական զոհեր պետք է ունենան, որ Բայդենի համար PR ապահովեն: Հաշվի առնելով նաեււ նույն ուկրաինական աղբյուրների այն տեղեկությունը, որ Բախմուտ շարունակում են նետել մոբիլիզացված խմբերին, բայց արդեն առանց որեւէ պատրաստություն անցնելու. հավաքում են, եւ երկու-երեք օրից արդեն նման թեժ ճակատում ես: