• 19/02/2023

Ռուսաստանը փետրվարի 24-ին մեծ հարձակում է նախապատրաստում. Ավդիիվկայի ռազմաքաղաքացիական ղեկավար

Ռուսաստանը փետրվարի 24-ին մեծ հարձակում է նախապատրաստում. Ավդիիվկայի ռազմաքաղաքացիական ղեկավար

Ռուսաստանը փետրվարի 24-ին մեծ հարձակում է նախապատրաստում մի շարք ուղղություններում: Այս մասին ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ավդիիվկայի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Բարաբաշը։

«Հետախուզական տվյալների համաձայն՝ ռուսները լրացուցիչ ուժեր են հավաքում Դոնեցկի ուղղությամբ (Ավդիիվկա, Բախմուտ, Վուգլեդար, Մարինկա): Մի քանի շաբաթ առաջ կենտրոնացված էր մոտ 160 գումարտակ, այժմ արդեն 190-ը: Նույնիսկ թերի տեխնիկայի դեպքում սա շատ մարդիկ: Մենք հասկանում ենք, որ, ավելի շուտ, նրանք պատրաստվում են ինչ-որ բանի: Նրանք հավանաբար կհարձակվեն փետրվարի 24-ին»,- ասել է Բարաբաշը: