• 20/02/2023

Ծիծաղելի է, որ Եվրոպան ղեկավարում են նման տգետ մարդիկ. Մեդվեդեւ

Ծիծաղելի է, որ Եվրոպան ղեկավարում են նման տգետ մարդիկ. Մեդվեդեւ

Դմիտրի Մեդվեդևը տգիտություն է համարել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը` Մոսկվայի կուրսի «360 աստիճանով» փոփոխության մասին։

Ավելի վաղ Աննալենա Բուրբոկը հայտարարել խոսել էր Պուտինի քաղաքականությունը 360 աստիճանով շրջելու անհրաժեշտության մասին, նկատի ունենալով ներկայիս համեմատ հակադիր կուրսը: Սակայն դա կնշանակի ոչ թե 360, այլ` 180 աստիճան, իսկ 360 աստիճան շրջադարձօ դեպքում հայտնվում ես նույն կետում, ինչը միջին դասարանցու դպրոցակն ծրագրից է: Եվ Բուրբոկի հայտարարությունը նշանակում է, որ Գեռրմանիայի ԱԳ նախարարն անգամ միջին դպրոցական մակարդակը չունի:

«Շատ ծիծաղելի է, որ Եվրոպան ղեկավարում են նման տգետ մարդիկ: Աննալենա Բուրբոկն ասաց, որ ուրախ կլինի, եթե Մոսկվան 360 աստիճանով փոխի իր դիրքորոշումը: Մինչդեռ դա նշանակում է` ամեն ինչ թողնել այնպես, ինչպես եղել է։ Անկասկած, երկրաչափության գիտակ, այդպես էլ կլինի։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը»,- գրել է Մեդվեդևը Twitter-ի իր էջում։