• 20/02/2023

«Ահեղ դատաստանի» սառցադաշտն արագորեն ոչնչանում է (Տեսանյութ)

«Ահեղ դատաստանի» սառցադաշտն արագորեն ոչնչանում է (Տեսանյութ)

Անտարկտիդայի մեծությամբ երկրորդ սառցադաշտը՝ «Ահեղ դատաստանի» սառցադաշտը, որի մակերեսը կազմում է 120 հազար կիլոմետր, ոչ միայն հալչում է, այլև քայքայվում է տաք ջրերով: 30 տարվա ընթացքում հալման արագությունը հինգ անգամ ավելացել է։ Սա արդեն 4%-ով բարձրացնում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը, իսկ դրա ամբողջական ոչնչացումը կհանգեցնի ջրի մակարդակի կես մետրով բարձրացման։ Այդ իսկ պատճառով այն կոչվում է Ահեղ դատաստանի սառցադաշտ։ Աշխարհի բնակչության մոտ 40%-ը վտանգի տակ է, ափամերձ քաղաքները կարող են ամբողջությամբ անցնել ջրի տակ: Դժբախտությունը եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում: