• 20/02/2023

Բլինկենը ասած «պատմական շանսը» Արցախը լիովի Ադրբեջանին տալն է

Բլինկենը ասած «պատմական շանսը» Արցախը լիովի Ադրբեջանին տալն է

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն էլ 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։

«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն՝ հասնելու կայուն խաղաղության ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո»,- ասել է նա։

Հանդիպումը կայացել է Մյունխենի համաժողովի շրջանակում։

Բլինկենը կողմերին խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության համար։

«Կողմերն իրենք են վերականգնել կենտրոնացումը խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների, ինչպես նաև Եվրամիության և մեր միջոցով։ Միացյալ Նահանգները պատրաստ է մեզանից կախված ամեն ինչ անել այդ ջանքերին աջակցելու համար»,- ասել է նա։

ԱՄՆ-ի եւ Եվրամիության «տանիքի տակ» վարվող գործընթացի իմաստը հստակ ֆիքսվել է անցած տարվա Պրագայի համաձայնություններով: Դա  Արցախն անվեռրապահորեն Ադրբեջանի կազմում ճանաչելն է: Ու հիմա, երբ Բլինկենը դա համարում է «պատմական շանս», նա պարզապես ստում է. դեռ 1990-ականների սկզբներից այդ «շանսը» կար. Հայաստանը երբ էլ ճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս, խնդիրը կփակվեր: Այնուամենայնիվ, եթե հիմա Բլինկենը խոսում է «պատմական շանսից», ապա դա մեկ բան է նշանակում` ամերիկացիները հայաստանում ունեն նիկոլական խունդա, որը պատրաստ է գնալ այդ «պատմական շանսին»: