• 20/02/2023

Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածները Դամասկոսին․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածները Դամասկոսին․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածները Դամասկոսին և դրա շրջակայքին։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում։

Զախարովան ասել է, որ Իսրայելի նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։

«Մենք խստորեն կոչ ենք անում իսրայելական կողմին դադարեցնել զինված սադրանքները ՍԱՀ-ի (Սիրիայի Արաբական Հանրապետություն – խմբ․) դեմ և զերծ մնալ այնպիսի քայլեր

Նա հավելել է, որ մինչ այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ակտիվորեն աջակցում են Սիրիային երկրաշարժի հետևանքները հաղթահարելու հարցում, Իսրայելի «արատավոր գործելակերպը» բացարձակապես անընդունելի է։