• 22/02/2023

Պուտինի մեսիջը տեղ է հասել

Պուտինի մեսիջը տեղ է հասել

Արեւմտյան առաջատար լրատվամիջոցները չեն հապաղել անդրադառնալ Վլադիմիր Պուտինի այսօրվա ելույթին: Թե հատկապես Պուտինի որ միտքն է նրանց հուզել, դժվար չէ կռահել արդեն հրապարակումների վերնագրերից: Բերենք օրինակներ.

The Guardian. «Պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. աշխարհն ավելի «վտանգավոր է դառնում» այն բանից հետո, երբ Պուտինը կասեցնում է առանցքային միջուկային համաձայնագիրը, ասում է ՆԱՏՕ-ն։
Reuters. «Պուտինը միջուկային նախազգուշացում է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ»:
The Wall Street Journal. «Պուտինը կասեցնում է Ռուսաստան-ԱՄՆ միջուկային զենքի պայմանագիրը»:

CNBC. «Պուտինը կասեցնում է ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի պայմանագիրը, հարձակվում է դավաճան օլիգարխների վրա»:
CNN. «Պուտինը դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի վերահսկման վերջին պայմանագրից»:
Mirror. «Վլադիմիր Պուտինի ելույթը. նախագահը սպառնում է խախտել ԱՄՆ-ի հետ հիմնական միջուկային պայմանագիրը»:
Express. «Պուտինը նախազգուշացնում է Երրորդ համաշխարհային պատերազմով՝ սպառնալով միջուկային զենքով»:
The Telegraph. «Պուտինը կասեցնում է միջուկային զենքի վերահսկման վերջին պայմանագիրը»:
Die Bild «Ավելի քան 90 րոպե զինվորական ելույթ. Պուտինը կասեցնում է միջուկային զինաթափման պայմանագիրը»:

Ճիշտ է, համաշխարհային առաջատար լրատվամիջոցները փորձում են իրենց ստանդարտ ձեւով ներկայացնել, սակայն արդեն դա չէ էականը: Այլ այն, որ Պուտինի մեսիջը տեղ է հասել: