• 23/02/2023

ԱՄՆ-ում խոսում են Բայդենի հրաժարականի մասին` ինքնաթիռ բարձրանալիս նորից ընկելուց հետո

ԱՄՆ-ում խոսում են Բայդենի հրաժարականի մասին` ինքնաթիռ բարձրանալիս նորից ընկելուց հետո

Twitter-ի օգտատերերը մտահոգված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հերթական անկնամ ինքնաթիռ բարձրանալիս ընկնելու ֆոնին` իր պարտականությունները կատարելու կարողությամբ։

Վարշավայի օդանավակայանում Բայդենը սայթաքել է ինքնաթիռ նստելիս:

«Ժամանակն է թոշակի անցնել Ջոյին»,- գրել է օգտատերը:

«Ցավալի է… բայց շուտով մենք Air Force One-ում հաշմանդամի սայլակով թեքահարթակի կարիք կունենանք», – ավելացրեց երկրորդը:

«Սա ճգնաժամի մեջ գտնվող տարեց մարդ է: Ինչպե՞ս կարող է նա պիտանի լինել ծառայության»,- ասել է մեկնաբանը։

«Մենք պետք է ճանաչողական թեստ անենք Ջո Բայդենի համար»,- իր կարծիքը հայտնեց մեկ այլ ընթերցող։

«Նա պետք է թոշակի անցնի», – եզրափակեց հինգերորդը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը դժվարություններ է ունենում ինքնաթիռ նստելու համար. վերջին նման միջադեպը տեղի է ունեցել անցած ամառ:

Մարտին նա երեք անգամ սայթաքեց՝ օդանավ բարձրանալիս: Սպիտակ տունն այնուհետև բացատրել է սանդուղքի խցանումը ուժեղ քամով և վստահեցրել, որ նախագահն իրեն հիանալի է զգում: Նոյեմբերին նա դարձավ 80 տարեկան։