• 23/02/2023

Չինաստանի ռազմածովային ուժերը զգալի առավելություններ ունեն ԱՄՆ-ի նկատմամբ. CNN

Չինաստանի ռազմածովային ուժերը զգալի առավելություններ ունեն ԱՄՆ-ի նկատմամբ. CNN

Չինաստանի ռազմածովային ուժերը զգալի առավելություններ ունեն ԱՄՆ-ի նկատմամբ, այդ թվում՝ նավաշինական մեծ կարողություններ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավար Կառլոս Դել Տորոն, գրում է CNN-ը։

Ելույթ ունենալով Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում, Կառլոս Դել Տորոն ասաց, որ Չինաստանը «հետևողականորեն փորձում է ոտնահարել այլ երկրների ծովային ինքնիշխանությունը և տնտեսական բարեկեցությունը, ներառյալ մեր դաշնակիցները Հարավչինական ծովում և այլուր»:

«Այժմ նրանք ավելի մեծ նավատորմ ունեն, ուստի այս նավատորմը տեղակայում են ամբողջ աշխարհում»,- ասաց նա՝ հավելելով, որ ի պատասխան՝ Վաշինգտոնը պետք է արդիականացնի ԱՄՆ-ի նավատորմը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարն ասել է, որ Չինաստանն աշխատուժի մեջ առավելություն ունի իր մեծ թվով, «տարբեր սահմանափակումների ու կանոնակարգերի բացակայության» և, նրա խոսքերով, «ստրկատիրական աշխատանքի» պատճառով։

«Մեզ իսկապես անհրաժեշտ է ավելի մեծ նավատորմ, մեզ պետք են ավելի շատ նավեր ապագայում, հատկապես ավելի առաջադեմ նավեր, որոնք կարող են դիմակայել այս սպառնալիքին», – ավելացրել է Դել Տորոն: