• 23/02/2023

Ուկրաինայում խորը վախեր են առաջ բերել միջուկային զենքին վերաբերող Պուտինի ակնարկները

Ուկրաինայում խորը վախեր են առաջ բերել միջուկային զենքին վերաբերող Պուտինի ակնարկները

Ուկրաինային ավելի շատ մտահոգել է ոչ թե Պուտինի երեկվա ելույթի այն դրվագը, որ Ռուսաստանը դուրս է գալիս Ստրատեգիական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրից, այլ մեկ ուրիշ դետալ:

Ըստ աղբյուրի. «Պուտինի ուղերձը նաեւ գրեթե ուղղակի սպառնալիք հնչեց Արեւմուտքի դեմ։ «Արևմուտքի նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելն է, մեզ վերջնականապես վերջ տալը, մենք համապատասխան պատասխան կտանք, քանի որ խոսքը մեր երկրի գոյության մասին է»,- ասաց նա»։

Տրամաբանությունը սա է: Երբ Ռուսաստանն արդեն պաշտոնապես, նախագահի ուղերձի մակարդակով է հայտարարում երկրի գոյություն ունենալ-չունենալու մասին իրավիճակից ապա դա նշանակում է, որ գործում է ռուսական օրենսդրության հետեւյալ դրվագը: Այն է` երկրի գոյությանը որեւէ սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կարող է գործարկել պաշտպանական բոլոր միջոցները, որոնք թվում է, բնականաբար, միջուկային զենքը: Հենց այդպես են ընկալել Ուկրաինայում Պուտինի միտքը. այս պահին վտանգ կա, այսինքն` Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի դիմել ցանկացած հակազդման միջոցի: «Ու քանի որ այդ վտանգը ՌԴ-ն կապում է Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ, դժվար չէ հասկանալ, թե ովքեր են հարվածային գոտում, նաեւ` ով է ամենաառաջնային հարվածի ենթակա»: